Կոսովոյի օրենսդիրներն անվստահություն են հայտնել երկրի վարչապետ Իսա Մուստաֆայի ղեկավարած կառավարությանը:
Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Կոսովոյի խորհրդարանի 120 պատգամավորներից 78-ը կողմ է քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Կոսովոյի ընդդիմությունը երկրի կառավարությանը մեղադրել է նախընտրական խոստումներն իրականություն դարձնելու անկարողության մեջ, ինչը հանգեցրել է կառավարության նկատմամբ հասարակության անվստահության: