Կոսովոյի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել եւ ճանապարհ հարթել նոր վարչապետի առաջադրման համար:
Կոսովոյի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: AP–ի փոխանցմամբ՝ խորհրդարանը 82 կողմ եւ 52 դեմ ձայնով հավանություն է տվել Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունից Քադրի Վեսելիի թեկնածությանը։
Ակնկալվում է, որ «Կոսովոյի ապագայի դաշինք» կուսակցությունից Ռամուշ Հարադինայը կառաջադրվի վարչապետի պաշտոնում։