Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանում շարունակվում է գարնանացանը

Մոտ 1 ամսից Քաշաթաղի շրջանում կսկսվի հացահատիկի բերքահավաքը:

Քաշաթաղի շրջանում շարունակվում է գարնանացանը

Քաշաթաղի շրջանում շարունակվում է գարնանացանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցած աշնանը շրջանի հարավային համայնքներում և պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում կատարվել է 17171հա աշնանացան՝ ցորեն ու գարի: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրեցին, որ այս տարվա գարնանն արդեն ամբողջ տարածքում իրականացվել է 3152 հա հերկ: Ցանքսը մի քիչ ավելի է՝ 3284 հա… աշնանը ևս հերկ էր կատարվել:

Գարնանացանի ընթացքում 18 համայնքների, որից նաև հյուսիսային(Հակ, Լեռնահովիտ, Աղավնո, Մոշաթաղ, Ներքին Սուս) և ՊՊՖ հողատարածքներում կատարվել է հաճարի 785հա(130հա՝ ՊՊՖ-ի) ցանքս: Ամենաշատը՝ 100հա, հարավային Ծաղկաբերդի, Ձորափի գյուղական և Որոտանի քաղաքային համայնքներում: 1744,5հա գարի ցանել են 24 համայնքների և ՊՊՖ(680հա) հողատարածքներում: Ամենաշատը՝ 150հա, գարու գարնանացան կատարվել է Իշխանաձորի գյուղական համայնքի Թովմասարի սարահարթում: 100-ական հա ցանս կատարել են Որոտանի, Կովսականի քաղաքային և Արծվաշենի գյուղական համայնքների հողատարածքներում(Որոտանի սարահարթ, Կովսականի սարահարթ և Թովմասարի սարահարթ):  Շրջանում հացահատիկի ցանքսը հիմնականում կատարվում է աշնանը՝ հարավային թևի համայնքներում: Հյուսիսային համայնքներից հացահատիկ՝հիմնականում հաճար և գարի, ցանում են հյուսիսային թևի Հակ, Լեռնահովիտ, Մոշաթաղ համայնքներում, սակայն՝ միայն գարնանը: Այս տարի նշված 3 համայնքներում իրականացվել է ընդհանուր 260հա հերկ, ցանվել է հաճար՝ 88հա, գարի՝ 23հա:

Բացի հացահատիկից նշված համայնքներում կատարվել է նաև կորնգանի ցանքս՝ 45հա մաքուր, և 66հա ենթացանքս: Բացի այդ՝ Հակի ցանքատարածքներում կատարվել է 40հա, իսկ Մոշաթաղում՝ 35հա կտավատի գարնանացան: Շրջանում ամեն տարի կատարվում է նաև եգիպտացորենի գարնանացան: Մայիսի 10-ի դրությամբ եգիպտացորեն են ցանել 11 համայնքներում, ընդհանուր՝ 182,7հա: Ամենաշատը՝ 40հա՝ Երիցվանքի գյուղական համայնքում, երկրորդը 34հա-ով Հակարի գետի աջ ափին գտնվող Փակահանն է, երրորդը՝ Ողջիի ափամերձ Ալաշկերտը՝ 30հա: Միայն Գետափի գյուղական համայնքում ցանել են 4հա հնդկացորեն: Իսկ արևածաղկի գարնանացան կատարել են Երիցվանքում՝ 5հա: Շրջանում ընդհանուր կատարվել է մոտ 30հա կարտոֆիլի ցանքս՝ հարավային և հյուսիսային թևերում: Այս օրերին առավել աշխատանք է իրականացվում բանջարաբոստանային մշակաբույսերի և բոստան-պարենի ցանքսի համար: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ կատարվել է մոտ 12հա հատիկաընդեղենի, 107հա բոստան-պարենային և 44հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս:

Անասնակերի կուտակման նպատակով բացի կորնգանից, ցանվել է նաև մոտ 128հա առվույտ, որից 115հա-ը՝ մաքուր ցանքս: Ընթացքում իրականացվել է նաև պայքար մոլախոտերի դեմ՝ 200հա, պայքար մկնանման կրծողների դեմ՝ 17171հա(աշնանացանի ողջ տարածքում), պայքար այլ վնասատուների դեմ՝ մոտ 3000հա և սնուցում՝ 2000հա: Այս օրերին ցանքսը շարունակվում է ողջ շրջանում, և իրականացվում են նաև հակահրդեհային աշխատանքներ: 

Զոհրաբ Ըռքոյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search