Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանում արգելափակվել են ընդդիմադիր կայքերը

Ադրբեջանում դատարանի որոշմամբ արգելափակվել են ընդդիմադիր կայքերը։

Ադրբեջանում արգելափակվել են ընդդիմադիր կայքերը

Ադրբեջանում արգելափակվել են ընդդիմադիր կայքերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: haqqin.az-ի փոխանցմամբ, Սաբաիլի շրջանային դատարանում ավարտվել է Տրանսպորտի, կապի ու բարձր տեխնոլոգիաների հայցով դատավարությունը, որով պահանջվում էր արգելափակել «Ազադլըգ» թերթի ու ռադիոյի, «Տուրան» հեռուստաալիքի, «Ազերբաջան սաաթի» հեռուստահաղորդման ու «Մեյդան ՏՎ» մեդիառեսուրսի ինտերնետային կայքերը։

Որոշում է կայացվել արգելափակել այդ կայքերը։ Տրանսպորտի, կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցում ասվում է, որ մարտի 27-ին նախարարությունը նամակ է ստացել գլխավոր դատախազ Զակիր Գարալովի ստորագրությամբ։

Նամակում ասվում էր, որ վերոնշյալ կայքերը տարածում են նյութեր, որոնք երկրի սահմանադրական կարգերի բռնի փոփոխության, կրոնական խմբավորումների օգտին քարոզման ու այլ ապակառուցողական գործողությունների կոչեր են անում։

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search