Artsakhpress

Մշակույթ

Զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ կրկին աճում է. ոլորտի նոր առաջարկների մասին պատմել է փոխնախարարը

Անցած տարի Արցախ է այցելել շուրջ 14 հազար զբոսաշրջիկ. ամենաշատ այցելուներ ունեցել ենք Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Լեհաստանից և Ուկրաինայից:

Զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ կրկին աճում է. ոլորտի նոր առաջարկների մասին պատմել է փոխնախարարը

Զբոսաշրջիկների հոսքը  դեպի Արցախ կրկին աճում է. ոլորտի նոր առաջարկների մասին պատմել է փոխնախարարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը և նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 10 տոկոս աճ ենք ունեցել:

Շահվերդյանի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի դեպի Արցախ մեծանա զբոսաշրջիկների հոսքը, և այս ուղղությամբ մտածում են նոր՝ ավելի հետաքրքիր առաջարկների մասին:

Մասնավորապես, նոր առաջարկների թվում, ըստ Շահվերդյանի, կարող է լինել Արցախի Դաշուշեն գյուղի մոտ վերջերս կանգնեցված լուսաշող մետաղյա 50 մետրանոց խաչը, որն իր մեծությամբ ու չափսերով աշխարհում երկրորդն է: «Մենք ունենք 2 հիմնական զբոսաշրջային երթուղի՝ հարավային, որը սկսվում է Ստեփանակերտից, անցնում երկհազարամյա Տնջրե ծառի մոտով, Ամարասով, Տողի մելիքական ապարանքով և հասնում մինչև Արաքսի հովիտ:

Այս տարի այս երթուղում ավելացրեցինք նաև Տյաք գյուղի պատմամշակութային արգելոցը, որը շատ կարևոր է, որովհետև այնտեղ պահպանվում է միջնադարյան ամբողջական կառույց: Երկրորդը՝ հյուսիսային զբոսաշրջային երթուղին է, որն անցնում է Տիգրանակերտ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Գանձասար, Թարթար գետի հովիտ, Դադիվանք, Կուսանոց անապատ վանք և հասնում մինչև Սևանի ավազան»,- ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Ս. Շահվերդյանի խոսքով՝ Արցախում զբոսաշրջիկները հյուրանոցի և գիշերակացի խնդիրներ չունեն, քանի որ 44 հյուրանոցային տնտեսության օբյեկտները բավարարում են:

«Մենք հորդորում ենք ներդրողներին, որ Ստեփանակերտում, շրջաններում և, հատկապես, գյուղական բնագավառում կառուցեն նոր հյուրանոցային տնտեսություններ, քանի որ տարեցտարի մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների զգալի աճ»,- ասել է Ս. Շահվերդյանը:

Վերջում մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ոլորտի տնտեսական նշանակության մասին՝ նշելով, որ ներկայումս զբոսաշրջությունից ստացվող եկամուտը կազմում է Արցախի տնտեսության համախառն արտադրանքի 3% -ը, ինչը աճելու մեծ  ներուժ ունի:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search