Artsakhpress

Հասարակական

«Արցախփոստ»-ի նամականիշերն աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում. գործադիր տնօրեն

«Արցախփոստ» ընկերությունը 2017 թվականին թողարկել է 12 թեմատիկայով 20 նամականիշ:

«Արցախփոստ»-ի նամականիշերն աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում. գործադիր տնօրեն

«Արցախփոստ»-ի նամականիշերն աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում. գործադիր տնօրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ

 զրույցում տեղեկացրել է «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության

 գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ թողարկվել են՝ Նիկոլ Դումանի ծննդյան 150-ամյակին, մայիսյան Եռատոնի առթիվ Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 25-ամյակներին նվիրված նամականիշներ:

«Բացի այդ ընկերությունն ամեն տարի թողարկում է Արցախի ֆլորան և ֆաունան, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները ներկայացնող դրոշմանիշեր: Առաջիկայում նախատեսվում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին և «Արցախի կիրառական արվեստը» շարքից՝ գորգագործության թեմատիկային նվիրված նամականիշներ: Տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 150-ամյակին նվիրված դրոշմանիշներ: Տարին կեզրափակենք «Արցախի պետականության ավանդույթները» շարքից նամականիշների թողարկմամբ»,-ասել է Գ. Գրիգորյանը և հավելել, որ տարվա ընթացքում թողարկվում է մոտ 310 հազար նմուշ:

Տնօրենի հաղորդմամբ` «Արցախփոստ»-ն, ի տարբերություն աշխարհի մյուս չճանաչված պետությունների փոստային ծառայությունների, մշտապես մասնակցում է Եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի` ՓոստԵվրոպայի, «Եվրոպա» նամականիշերի ամենամյա մրցույթին: Յուրաքանչյուր տարի նամականիշի համար ընտրվում է մեկ ընդհանուր թեմա, և անց է կացվում թողարկված նամականիշերի մրցույթ:

Գ. Գրիգորյանի խոսքով` այս տարի «Ամրոցներ և բերդեր» թեմայով նամականիշի մրցույթին ընկերությունն արդեն ներկայացրել է երկու նամականիշ` Ամարասի վանքի և Ասկերանի բերդի պատկերներով:

Գործադիր տնօրենի հավաստմամբ «Արցախփոստ»-ի նամականիշերն աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում և մշտապես արժանանում են միջազգային ֆիլատելիստական կազմակերպությունների բարձր գնահատականներին:

«Մի քանի օր առաջ Գերմանիայից շուրջ 300 թերթ նամականիշի պատվեր ենք ստացել»,- ասել է Գ. Գրիգորյանը և ավելացրել, որ ընկերությունը հաջողություններ է գրանցել նաև նամականիշերի թեմատիկ հավաքածուների մասով: Մասնավորապես՝ 2016 թվականին թողարկվել է 14 անուն-նամականիշ՝ 221 հազար ընդհանուր տպաքանակով և մեկ գեղաթերթիկ՝ 7 հազար տպաքանակով:

«Տարեցտարի աճում է ավանդական փոստային ծառայություններից օգտվողների թիվը, բնականաբար նաև՝ մեր հանրապետությունից արտերկիր առաքվող և ստացվող փոստային առաքանու՝ նամակների և ծանրոցների ծավալները: Մեր հանրապետության բնակիչներն անմասն չեն նաև էլեկտրոնային առևտրից: Եթե փոստային ծառայություններով 2014 թվականին մեր ընկերությունն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 22 հազար 672 փաթեթ և ծանրոց, 2015 թվականին՝ 26 հազար 400 փաթեթ և ծանրոց, ապա 2016-ին այդ թիվը հասել է 45 հազար 200-ի»,-ավելացրել է Գ. Գրիգորյանը:

Սակայն տեղեկատվական   նոր    տեխնոլոգիաների հետևողական զարգացումն, ըստ «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի, բացասաբար է ազդել փոստային ծառայության մեկ այլ՝ հեռագրերի ընդունման և առաքման բնագավառին:

«Անցած տարի արցախցիների հասցեով ստացված և արտերկիր ուղարկված հեռագրերի դիմաց ստացել ենք ընդամենը 796 հազար դրամ գումար՝ 2015 թվականի համեմատությամբ՝ 11 տոկոսով պակաս»,- հայտնել է Գ. Գրիգորյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել Անդրեյ Սերդյուկովը

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Search