Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեսեւը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ չեղարկվում են Թուրքիայից մատակարարվող մթերքների սահմանափակումները:
Մեդվեդեւը չեղարկել է Թուրքիայից մատակարարվող մթերքի սահմանափակումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Gazeta-ն։
«2015 թվականի նոյեմբերի 30-ին Կառավարության №1296 որոշմամբ հաստատվել է Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող գյուղմթերքի, հումքի ու պարենի ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է 2016 թվականի հունվարի 1-ից»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ հրամանագրի համաձայն՝ ցուցակից հանել են սառեցված միսը, հավի եւ հնդկահավի ենթամթերքները, թարմ կամ սառեցված, ինչպես նաեւ մարինացված վարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին ու ելակը։