Այսօր՝ հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.100 եւ արեւելյան երկայնության 47.540 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արեւելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ադրբեջանում 4-5 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ: