Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը

Քաշաթաղի շրջանի հարավում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը:

Քաշաթաղում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը

Քաշաթաղում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունիսի 1-ին Իշխանաձորում, որտեղ գործում է հակահրդեհային շտաբ, հարավային թևի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացավ խորհրդակցություն, որն անցկացրեց շրջվարչակազմի ղեկավար, շտաբի պետ Սուրեն Խաչատրյանը: Տեղեկացրեց, որ բերքահավաքին կօժանդակեն ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային Փրկարար ծառայության (ՓԾ) բաժինը, մոտակա զորամասը, այլ կառույցներ: Աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ անցած տարվա աշնանը (17171հա) և այս գարնանը կատարվել է 20081հա  հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Բացի նշված հացաբույսերից, 2017-ին ցանվել է 4հա հնդկացորեն, 77հա արևածաղիկ, 130հա առվույտ, 63հա կտավատ, 396հա կորնգան և այլ բուսատեսակներ: Այժմ շրջվարչակազմի ղեկավարի հանձնարարականով իրականացվում են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, հակահրդեհային պաշտպանիչ շերտի հերկ: Շրջանում կա 23 կոմբայն, մնացած պակասը կլրացվի ինչպես միշտ՝ Սյունիքի մարզից կոմբայններ բերելով: Այս տարի նախատեսած է բերել 60-ը: ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկություն տվեց կատարված աշխատանքի մասին՝ նշելով՝ կստեղծվեն 3 հակահրդեհային հենակետետ՝ կահավորված համապատասխան սարքավորումներով: Վերջին օրերին շրջանում կայացան ուսումնավարժական հավաքներին անդրադարձավ շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը: Այս հարցով շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ աշխատանքները բարեխիղճ կատարելու համար որոշ համայնքների ղեկավարներ շրջվարչակազմի ղեկավարի հրամանով արժանացել են պատվոգրի, դրանք հանձնեց Ս. Խաչատրյանը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարեց համայնքների ու համապատասխան կառույցների ղեկավարներին, ներկայացուցիչներին՝ աշխատել համատեղ, անել ամեն ինչ, որ բերքահավաքը կատարվի ժամանակին ու անկորուստ:

 Խորհրդակցությունից հետո, երբ վերադառնում էինք Բերձոր, Ծաղկաբերդում ականատես եղանք տեղացած կարկտի հասցրած վնասներին: Ծաղկաբերդի գյուղական համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը տեղեկացրեց՝ կարկուտը վնասել է Հակարի գետի աջակողմյան սարահարթում գտնվող գարու և ցորենի ցանքատարածքները, ինչպես նաև գետի ձախափնյա ջրովի 10հա ցորենի արտը, որից բարձր բերքատվություն էր սպասվում: գրեթե հասունացած ցորենի հասկերը կոտրվել էին, ցողունները սառցաջրի մեջ էին: Կարկտահարված տեղամաս եկավ նաև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը. ծանոթանալով իրավիճակին՝ հանձնարարականներ տվեց գյուղվարչության պետին և Ծաղկաբերդի համայնքի ղեկավարին. ճշտեն վնասների չափերը, կազմեն արձանագրություն և ներկայացնեն առաջարկ: Ծաղկաբերդի տարածքն արդեն մի քանի անգամ ենթարկվում է բնության այս տարերքին, և հողօգտագործողները մնում են ձեռնունայն: Ուստի անհրաժեշտ է տարածքում հակակարկտային կայաններ տեղակայել, այլապես անիմաստ է դառնում գյուղացու՝ ամիսների քրտինքը, կատարած ներդրումները:

Զոհրաբ Ըռքոյան  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search