Artsakhpress

Մշակույթ

Երևանում կայացավ հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

Ռեփեր Թիմաթին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով, որին երկրպագուները շատ էին սպասել:

Երևանում կայացավ հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

Երևանում կայացավ հայտնի ռեփեր Թիմաթիի խոստացված համերգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բարև Երևան: Շատ եմ  սպասել այս համերգին, ուրախ եմ, որ այստեղ եք: Երեկոն թեժ  է լինելու»,-այսպես երաժշտասերներին ողջունեց ռեփերը: Նա հավելեց, որ իրեն ոգևորում է այն փաստը, որ չնայած Մարզահամերգային համալիրում չկայացած համերգին՝ երկրպագուներն իր կողքին են:

Հրապարակը լի էր երկրպագուների հոծ բազմությամբ, որոնք ռեփերի հետ հավասար կատարում էին նրա երգերի մեղեդային հատվածները:

Նրանցից շատերը նշեցին, որ անհամբերությամբ են սպասել իրենց սիրած երգչի ելույթին ու շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն բաց երկնքի տակ վայելել ռեփերի ստեղծագործությունները:

Թիմաթիի,  Black Star խմբի, L’ONE-ի և MOT-ի համատեղ համերգը նախատեսված էր մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեխնիկական խնդիրների պատճառով Թիմաթին համերգին ելույթ չունեցավ` հիասթափեցնելով իր երկրպագուներին: Այնուհետև նա համացանցում տեսանյութ հրապարակեց` խոստանալով նոր համերգով ներկայանալ հայաստանցի երաժշտասերների առաջ և պահեց իր խոստումը:

 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Search