Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում` Վարխանում, Աբասթումեւում եւ Արալ գյուղում, շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով վնասվել են տները եւ անասունների ֆերմաները. գրեթե ամբողջությամբ վնասված տների առաջին հարկերը ջրի մեջ են հայտնվել
Ջավախքի տարբեր շրջաններում ջրհեղեղի հետեւանքով տները ջրի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի փոխանցմամբ, ջրհեղեղի ընթացքում տվյալ գյուղերում ընտանի կենդանիներ են սատկել, շրջաններում կամուրջները են վնասվել: Դեպքի վայր էին այցելել Ադիգենի տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հաղորդում է akhaltskha.net-ը:
Գյուղատնտեսությունը բնական աղետի պատճառով եւս կրել է լուրջ վնասներ:
Նուն իրավիաճակն է եղել նաեւ Բորջոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում: Ջրհեղեղի պատճառով փակվել էր կենտրոնական ավտո ճանապարհը: Ճանապարհը հնարավոր է եղել բացել աղետից մոտ մի ժամ անց, այն էլ վարորդների ջանքերով: Ականատեսների խոսքով, Ախալդաբա գյուղում լեռներից եկած ջրերը անցնում էին մարդկանց տների միջով բերելով իրենց հետ հող, քարեր եւ գերաններ:
Ջրհեղեղի պատճառով Վրաստանի տարբեր շրջաններում եւս կան վնասված տներ եւ ճանապարհներ:
Նշենք, որ վրացական աղբյուրների փոխանցմամբ, Թբիլիսիում ջրով են լցվել փողոցները, նկուղներն ու առեւտրի կենտրոնները: Մի քանի րոպե տեղացած կարկուտը վնասել է մեքենաները: Փողոցներում սահմանափակվել էին մեքենաների տեղաշարժը: Արեւելյան Վրաստանի Խաշուր քաղաքի մոտ գտնվող Սուրամուլա գետում հայտնաբերվել է 43-ամյա հովվի մարմինը: