Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում առաջատարը կոսովցի ալբանացիների նախկին հրամանատար, նախկին վարչապետ Ռամուշ Խարադինայի ղեկավարած կոալիցիան է:
Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում առաջատարը նախկին վարչապետի ղեկավարած կոալիցիան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: BBC-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ Կոսովոյի անկախության համար պատերազմից հետո ձեւավորված կուսակցությունների դաշինքը, որը ղեկավարում է Խարադինայը, ստացել է ձայների մոտ երրորդ մասը: Ներկայումս մշակված է քվեների 70 տոկոսը: Նշենք, որ Սերբիան Խարադինային մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ:
Ընդդիմադիր «Ինքնորոշում» կուսակցությունը առայժմ ստացել է ձայների 25 տոկոսը: Ներկայիս վարչապետ Իսա Մուսթաֆայի ղեկավարած կոալիցիան ստացել է ձայների մոտ 26 տոկոսը: