Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը:
Պորոշենկոն Թրամփի հետ բանակցություննները գնահատել է լիարժեք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է 112 Украина հեռուստաընկերությունը, Պորոշենկոն նշել է, որ Թրամփի հետ հետ բանակցությունները եղել են մանրամասն և լիարժեք: «Տեղի է ունեցել լիարժեք, շատ մանրամասն հանդիպում նախագահ Թրամփի հետ: Մենք ամուր աջակցություն ենք ստացել ԱՄՆ-ի կողմից՝ մեր երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության և անկախության, ինչպես նաև Ուկրաինայում բարեփոխումները շարունակելու համար»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը: