Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ 35 կոնգրեսականներ Պետդեպին կոչ են արել Թուրքիային չվաճառել ատրճանակներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ բաց նամակով դիմել են Պետդեպարտամենտին՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիային ատրճանակների վիճահարույց վաճառքից:

ԱՄՆ 35 կոնգրեսականներ Պետդեպին կոչ են արել Թուրքիային չվաճառել ատրճանակներ

ԱՄՆ 35 կոնգրեսականներ Պետդեպին կոչ են արել Թուրքիային չվաճառել ատրճանակներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջում:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դեյվ Թրոթը (հանրապետական) ու Ֆրենք Փալոունը (դեմոկրատ) մի շարք այլ բարձրաստիճան կոնգրեսականների հետ (Ադամ Շիֆ, Էլիոթ Էնգել) կոչ են արել Պետդեպարտամենտին թույլ չտալ, որ ամերիկյան արտադրության կիսավտոմատ ատրճանակները վաճառվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությանը, որի անդամները մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ հարձակվել ու դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությանը պետք է վաճառվի 1.2 մլն դոլար արժողությամբ 1.600 հատ կիսավտոմատ ատրճանակ:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր երախտագիտությունն է հայտնել երկկուսակցական նախաձեռնության հեղինակներին:

«Հենց այստեղ՝ ամերիկյան հողի վրա, մենք ականատես եղանք նախագահ Էրդողանի ակնհայտ անհարգալից վերաբերմունքին ժողովրդավարության հանդեպ, ինչն արտահայտվեց նրա կամակատարների կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակմամբ: Միացյալ Նահանգները՝ որպես ամբողջ աշխարհում ազատության և իրավունքների օրինակելի մոդել, չի կարող հանդուրժել ժողովրդավարության սկզբունքների նմանօրինակ ոտնահարումներ: Մինչդեռ առաջարկված զենքի գործարքը կլինի ոչ այլ ինչ, քան Էրդողանի կամակատարների դաժան արարքին աջակցություն: Մենք պետք է ստիպենք Էրդողանին ու իր թակնապահներին պատասխան տալ իրենց արածի համար»,- նշել է կոնգրեսական Թրոթը:

Նշվում է, որ նման պահանջ պարունակող բաց նամակով է հանդես եկել նաև Կոնգրեսի հունական հարցերով հանձնաժողովը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search