Ադրբեջանցիներին Գերմանիայից զանգվածաբար արտաքսում են:
Ադրբեջանցիներին Գերմանիայից արտաքսում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Վկայակոչելով RP-online կայքին` haqqin.az-ը հայտնում է, որ Դյուսելդորֆի օդանավակայանից սկսվում է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը:
News.am-ի փոխանցմամբ՝ դաշնային ոստիկանությունը Դյուսելդորֆից արտաքսվողների թվի մեծացման պատճառ է համարում այն, որ Դյուսելդորֆի իշխանությունները ապաստան տրամադրելու կամ մերժելու որոշումներն օպերատիվորեն են ընդունում, ներգաղթյալների նկատմամբ ավելի խիստ պահանջները եւ վերջին տարիներին փախստականների թվի արագ աճը: Նախկինում Դյուսելդորֆի օդանավակայանից հիմնականում արտաքսում էին Հարավարեւելյան Եվրոպայի երկրներից եկած ներգաղթյալներին: