«Իսլամական պետության» զինյալները հայտարարել են ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զոհվելու մասին:
ԻՊ-ի զինյալները հայտնել են ալ-Բաղդադիի մահվան մասին. լրատվամիջոցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավա նահանգից աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԻՊ-ի զինյալները կարճ հայտարարություն են տարածել, որում հայտնել են իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին, ինչպես նաեւ նոր «խալիֆի» անունը, գրում է ՏԱՍՍ-ը: