Ավելի քան 20 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել Ալբանիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Վելիպոեի ռեստորանում գազի պայթյունի հետեւանքով:
Ալբանիայում ռեստորանում պայթյունի հետեւանքով ավելի քան 20 մարդ է տուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պայթյունը տեղի է ունեցել Ադրիատիկ ծովի մերձափնյա գոտու տուրիստական օբյեկտի առաջին հարկում տեղակայված ռեստորանում: Նշվում է, որ պատահարի պահին զբոսաշրջիկների մեծ մասն իրենց համարներում քնած էին:
«Տուժել է 20-ից մինչեւ 30 մարդ, նրանցից 5-ը ծանր վնասվածքներ են ստացել»,- փոխանցում է գործակալությունը:
Զբոսաշրջիկները, աշխատակիցների եւ հարեւան տների բնակիչները տարհանվել են, դեպքի վայրում հրդեհը շարունակվում է: Հրդեհի մարմանը մասնակցում են հրշեջները եւ կամավորներ: Պայթյունի պատճառները պարզվում են: