Կոնկրետ պահի Ադրբեջանը արցախյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն կստեղծի։
Արցախում Ադրբեջանը լարվածություն կստեղծի. փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարեց փորձագետ, քաղաքականության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով՝ այն, ինչ այժմ է կատարվում, առանձին ռազմական դրսւերումներ չեն, այլ մեկ գլոբալ դիմակայության մաս են կազմում։ «Ադրբեջանը փորձում է իրականացնել Հայաստանի բնակչության դեպոպուլյացիայի քաղաքականությունը։ Սահմանին մեր զինվորներին սպանելու միջոցով նրանք ցանկանում են Հայաստանում անհուսության պատկեր ստեղծել»,- News.am-ի փոխանցմամբ՝ հստակեցրեց քաղաքական գործիչը։
Չնայած այդ ամենին, Մարտիրոսյանը նշեց, որ հայ ժողովրդին բնորոշ են տոկունությունը եւ երկար ժամանակ դժվարություններին դիմադրելու ունակությունը։ «Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանը բավական արմատական քայլերի կդիմի՝ ինչպես ապրիլյան օրերին, սակայն դրանք կլինեն ավելի ծավալուն, խելամիտ, ավելի լավ ծրագրված»,-եզրափակեց քաղաքագետը։