Ամերիկյան Applе տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ներկայացնել «խելացի» ժամացույց, որի միջոցով հնարավոր կլինի զանգեր կատարել:
Apple-ը կներկայացնի զանգելու գործառույթով համալրված «խելացի» ժամացույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս հայտնում է Reuters-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Ներկայում ընկերության միակ «խելացի» ժամացույցը՝ Apple Watch-ը, թույլ է տալիս միանալ iPhone-ին ու հաղորդագրություններ ուղարկել, երաժշտություն լսել, օգտվել քարտեզային ծառայությունից:
Մինչդեռ Apple-ը մտադիր է ստեղծել զանգահարելու գործառույթով օժտված ժամացույց:
Այս նպատակով ընկերությունը բանակցում է համապատասխան կողմերի հետ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ներկայացվելիք նորույթի վաճառքը կազմակերպելու հարցով: