Թուրքիայի Ամասիայի շրջանում վթարվել է Ստամբուլից Սամսուն կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը:
Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր և վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, պարզվում են վթարի պատճառները: