Թուրքիայի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում 1 շաբաթվա ընթացքում սոցցանցերում արած գրառումների համար ձերբակալվել է 152 մարդ:
Թուրքիայում սոցցանցերի գրառումների համար 1 շաբաթում 152 մարդ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ ժամանակահատվածում ոստիկանության կողմից ուսումնասիրվել է սոցցանցերի 2703 օգտահաշիվ, որոնցից 1264-ի տերերի ինքնությունը պարզվել է։ 152-ը ձերբակալվել են: Չի նշվում, թե նրանցից քանիսն են կալանավորվել։
Օգտատերերը ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, ատելություն սերմանող արտահայտություններ գործածելու համար: