Համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
Համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ. Հոգլանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որը ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար հակամարտության կողմերի հետ աշխատելուն: «Հատկապես այս պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախանագահների հետ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է արագ կազմակերպենք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը՝ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար: Ես կցանկանայի հիշեցնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միջնորդներ են: Մենք չենք կարող կողմերին ստիպել վերջնական որոշումներ ընդունել: Միայն հակամարտության կողմ երկրների առաջնորդներն են ի վիճակի այն լուծել, երբ կգա պատմական որոշում կայացնելու ժամանակը, որը խաղաղություն կապահովի եւ ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը կհանգեցնի»,- հավելել է նա:
Հոգլանդը նշել է, որ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ կկատարեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար: