Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին բանակի զորամասերում անց են կացվել շտաբային մարզումներ:
Արցախի ՊԲ-ն շտաբային մարզումներ է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շտաբային մարզումներին ընդգրկվել են զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, ապահովող և սպասարկող ստորաբաժանումների հրամանատարները և ծառայության պետերը:
Զորամասերի հրամկազմը առանձին ուշադրություն է դարձրել ուսուցանվող անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանն ու գործառութային պարտականությունների կատարման առանձնահատկություններին:
Մարզումներին ընդգրկված հրամանատարները մարզվել են մարտական հաշվարկների կատարման ու ղեկավար փաստաթղթերի ճիշտ վարման, հրամանատարների կողմից որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալների և առաջարկությունների ժամանակին ներկայացման ուղղություններում: