Մոնղոլիայի օրենսդիրները կողմ են քվեարկել վարչապետի ու նրա կառավարության հրաժարականին՝ ենթադրյալ ոչ կոմպետենտության ու պետական պայմանագրերի հետ կապված կոռուպցիայի պատճառով։
Մոնղոլիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենսդիրների մեծամասնությունը՝ իշխող «Ժողովրդական կուսակցությունից» աջակցել է ընդդիմությանը՝ վարչապետ Ժարգալտուլգի Էրդենեբատից ու նրա կառավարությունից պահանջելով հրաժարվել 328 մլն դոլարի պայմանագրերից։
Ակնկալվում է, որ Մոնղոլիայի խորհրդարանը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 45 օրերի ընթացքում։