Թուրքիայի Գյումուշհանեի Սուլեյմանիյե թաղամասում կիսաքանդ վիճակում գտնվող 2 հայկական եկեղեցիները առաջիկա ամիսներին նախատեսվում են վերանորոգել։
Թուրքիայում եւս 2 հայկական եկեղեցի է նախատեսվում վերանորոգել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի մի խումբ գիտաշխատողներ Գյումուշհանեի նահանգապետի կողմից հրավիրվել են ուսումնասիրելու Գյումուշհանեի Սուլեյմանիե թաղամասում գտնվող 2 հայկական եկեղեցիները։
Գյումուշհանեի նահանգապետարանը այդ եկեղեցիների վերանորոգման ծրագիր է պատրաստել՝ ցանկանալով նահանգում ավելացնել տուրիզմի պոտենցիալը։
Եկեղեցիներից մեկը շրջանում հայտնի Սուրբ Աստվածածինն է, որից էլ սկսվել են աշխատանքները։
Նախնական պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն գրություններով քարեր եւ սրբապատկերներ։