Շուշի բերդաքաղաքը՝ Արցախի հնագույն վարչական, մշակութային եւ կրոնական կենտրոնը, տեղակայված է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 11 կմ հեռավորությամբ
Արցախի հնագույն Շուշի քաղաքը գրավում է Հայաստանի եւ Սփյուռքի զբոսաշրջիկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ պատերազմների ականատես, այդ թվում՝ ոչ վաղ անցյալում, Շուշին ներկայում կառուցվում եւ զարգանում է: Վերակառուցված Սուրբ Ղազանչեցոց տաճարը Հայաստանից եւ Սփյուռքից զբոսաշրջիկների ուխտագնացության հայտնի վայր է:
Հնագույն քաղաքը մասամբ պաշտպանված է եղել հսկա ժայռերով, մասամբ՝ հնագույն ամրոցով, որի մնացորդները հիմա էլ գրավում են հնությունների սիրահարներին ու մասնագետներին:
Մինչեւ 1823 թվականը Շուշին եղել է Ղարաբաղի խանության մայրաքաղաքը: Մինչեւ 1920 թվականը Շուշիում տարբեր ժամանակներում լույս են տեսել 22 պարբերականներ, որոնցից 20-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն: Հայ բնակչության կողքին քաղաքում ապրել են նաեւ մահմեդականներ, ռուսներ, հրեաներ:
1990-ականներին ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ քաղաքը գրավված էր ադրբեջանական ջոկատների կողմից եւ ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-9-ը, «Հարսանիք լեռներում» գործողության արդյունքում:
Շուշիի եւ Ստեփանակերտի միջեւ հարմարավետ ավտոբուսներով կանոնավոր հաղորդակցություն կա: