Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում:
Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում. ԻԻՀ Մեջլիսի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին: Իրանի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում:
Կողմերն անդրադարձել են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի:
Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր: