Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Դադիվանք» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Դադիվանք» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը:

Ստեփանակերտում կայացել է «Դադիվանք» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում  կայացել  է   «Դադիվանք»    ֆիլմի   առաջնախաղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը պատմում է Դադիվանք միջնադարյան վանական համալիրի մասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Ռիտա Շարոյանն ասել է , որ առաջին անգամ լինելով Դադիվանքում չկարողացավ անտարբեր լինել այդ հրաշքի նկատմամբ:

«Վանքերը պետք է աղոթող ունենան, և մեր առաքելությունն է այդ աղոթքին մասնակից դարձնել ողջ հայությանը»,-նշել է նա՝ հավելելով, որ նպատակ ունի առաջիկայում ֆիլմը թարգմանել անգլերեն և այն հասանելի դարձնել նաև օտարներին:

Ֆիլմի ռեժիսոր Ավետիս Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ նկարահանման աշխատանքները սկսելուց առաջ լիարժեք ծանոթացել է թե վանքի և թե այնտեղ գտնվող ամեն մի խաչքարի պատմությանը:

«Մեր խնդիրն էր Դադիվանքը ներկայացնել՝ որպես մեր ազգային ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող մի սրբավայր և հայկական մշակույթի հարստություն»,- ասել է նա և հավելել, որ յուրաքանչյուր ռեժիսորի համար հպարտություն է իր  ազգի պատմությանն անդրադառնալը:


Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով ներկա էր ֆիմի ցուցադրությանը, արժևորել է կատարած աշխատանքը և նշել, որ Դադիվանքը զորեղ սրբավայր է ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև այնտեղ են գտնվել սուրբ Դադե առաքյալի մասունքները, շուրջ 800 տարվա հնություն ունեցող որմնանկարներ, քրիստոնեությունը տարածող 500 միաբաններով վանական համալիր:


Նշենք, որ Դադիվանք միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Search