Կատալոնիայի իշխանությունները մտադիր են շարունակել անկախության հասնելուն ուղղված իրենց աշխատանքը:
Կատալոնիայի իշխանությունները անտեսում են Մադրիդի որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն՝ Կատալոնիայի կառավարությունում մտադիր չեն իրենց իշխանությունից հեռացված ճանաչել: Ավելին՝ նրանք նախատեսում են իրականացնել մի շարք քայլեր, որոնք նախատեսված են Կատալոնիայի խորհրդարանի կողմից հաստատված անկախության հռչակագրում:
Դրանից կարճ ժամանակ անց Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Մադրիդի ՝ իրեն իշխանությունից հեռացնելու մասին կարգադրությունը:
«Ժողովրդավարական հասարակությունում կառավարությունը ընտրելու գործառույթն իրականացնում է խորհրդարանը», - հեռուստատեսային ուղերձում բացատրել է նա:
Պուչդեմոնը խոստացել է շարունակել Կատալոնիայի անկախության համար խաղաղ պայքարը: Նրա խոսքով՝ դրա համար նա պատրաստ է օգտագործել բացառապես ժողովրդավարական մեխանիզմներ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը լուծարել էր Կատալոնիայի կառավարությունը եւ Կատալոնիայի խորհրդարանը, որից հետո Մադրիդը Կատալոնիայի կառավարումն իր վրա էր վերցրել: