Ռուս ցանցահենները միջամտում են Կատալոնիայում ճգնաժամային իրավիճակին, հայտարարել են իշխանությունները Մադրիդում:
Մադրիդը ռուս ցանցահեններին մեղադրում է կատալոնական ճգնաժամին միջամտելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցը կքննարկեն նոյեմբերի 13-ին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ, հայտնում El Pais-ը:
Ռուսական միջամտության մասին խոսել են Իսպանիայի պաշտպանության նախարար Մարիա Դոլորես դե Կոսպեդալը և կառավարության ներակայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն նոյեմբերի 10-ին նախարարների կաբինետի նիստից հետո:
Իսպանիայի կառավարությունը հաստատել է, որ «շատ հաղորդագրություններ և գործողություններ, որոնք նկատվել են սոցցանցերում, Ռուսաստանի տարածքից են ստացվել»:
El Pais-ի տեղեկությամբ՝ ցանցահենները Կատալոնիայի շրջանի և ընդհանուր Իսպանիայի հետ կապված կեղծ լուրեր են հրապարակում:
Նա նշել է, որ ռուսական կառավարության հետ կապերի մասին խոսք չի գնում: Ցանցահենների հետքերը տանում են նաև Վենեսուելա և այլ երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն: «Ներկայումս մենք դա պարզում ենք»,- ասել է նախարարը: