Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին լքում է պաշտոնը անկախության հանրաքվեից հետո ճգնաժամի ֆոնին։
Իրաքյան Քրդստանի առաջնորդը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա Իրաքյան Քրդստանի առաջնորդն է եղել 2005 թվականից։
Reuters-ի փոխանցմամբ՝ Բարզանին առաջարկել է կիսել նախագահական լիազորությունները ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների միջև։
Նրա պաշտոնաթողության օրը՝ նոյեմբերի 1-ին, պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն անցած շաբաթ քվեարկությունը չեղարկել էին Բաղդադի հետ կոնֆլիկտի պատճառով։