Աման Տուլեևը, որը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության Կեմերովո նահանգի նահանգապետի պաշտոնը, մարտի 25-ին "Зимняя вишня" առևտրի կենտրոնում տեղի ուենցած ողբերգական հրդեհի դեպքից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին:
Կեմերովոյի նահանգապետը ողբերգական հրդեհից հետո հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է ria.ru-ն, Տուլեևն արդեն ներկայացրել է նահանգապետի պաշտոնից ինքնակամ հեռանալու վերաբերյալ դիմումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Տուլեևն արդեն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով իր կայացրած որոշման մասին, փոխանցում է tert.am-ը:
Հայտնի է, որ 73-ամյա Տուլեևը, որը քաղաքականությամբ է զբաղվում 1980-ական թվականներից, նահանգապետի պաշտոնում է ծառայել 1997թ. ի վեր: Այս պաշտոնում նա վերընտրվել է 4 անգամ: Նրա պաշտոնավարման ընթացիկ ժամկետը լրանում էր 2020թ.:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: