Իսպանիայի կառավարության որոշմամբ պաշտոնանկ արված որոշ կատալոնացի քաղաքական գործիչներ առավոտյան աշխատանքի են դուրս եկել:
Պաշտոնանկ արված կատալոնացի քաղաքական գործիչների մի մասը աշխատանքի է դուրս եկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:
Տարածքների խորհրդի նախագահ Ժոզեպ Ռուլը սոցցանցերում իր աշխատասենյակից լուսանկար է հրապարակել. «Աշխատասենյակում՝ կատարելով Կատալոնիայի ժողովրդի հանձնարարած պարտականությունները»,- Twitter-ում գրել է նա՝ ավելացնելով «շարունակում ենք» հեշթեգը:
Դրանից հետո նրա աշխատասենյակ են բարձրացել Կատալոնիայի իրավապահ մարմինների՝ Mossos d'Esquadra-ի երկու աշխատակից եւ հայտնել, որ Ռուլն իր գործողություններով «իրավասությունների ապօրինի յուրացում» հոդվածի խախտում է կատարում:
Որոշ ժամանակ անց Ռուլը դուրս է եկել շենքից եւ Կատալոնիայի ժողովրդավարական կուսակցության Ազգային հանձնաժողովի հանդիպման է գնացել:
Խորհրդարան է եկել խոսնակ Կարմե Ֆորկադելը: Twitter-ում նա համապատաստան տեսանյութ է հրապարակել՝ գրելով «շարունակում ենք աշխատել»:
Նշենք, սակայն, Ֆորկադելը պաշտոնապես իր պաշտոնում կլինի մինչեւ դեկտեմբերի 21-ի վաղաժամ ընտրությունների անցկացումը: