Artsakhpress

Սփյուռք

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրության 99-ամյակը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպսիսկոպոս Հակոբյանը մատուցել է սուրբ պատարագ:

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրության 99-ամյակը

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրության 99-ամյակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ առիթով Ռումինիայի մայրաքաղաք էին ժամանել բազմաթիվ ուխտավորներ Ռումինիայի տարբեր հայաշատ քաղաքներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սուրբ պատարագին ներկա են եղել ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև հյուպատոս Արսեն Միքայելյանը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ պատարագի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի դրոշների օրհնության կարգը, ինչպես նաև դպրական տվչության արարողություն, որից հետո հանդիսապետությամբ Տ. Տաթև եպսիսկոպոս Հակոբյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել Ռումինիայի Հայոց Թեմիբոլոր առաջնորդների և վերոնշյալ եկեղեցու բարերարների հոգու հանգստության համար:

Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին Ռումինիայի մայրաքաղաքի զարդերից է: Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը: Եկեղեցին անվանվել է Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անունով:

Այդ ժամանակ հայ գաղութի երևելիներից և Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով մեծ գումար տրամադրեց եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ և եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910թ. մարտին, մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին: Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում: Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911թ., եկեղեցու կառուցման համար հավաքվում է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, և եկեղեցու շինությունն ավարտվում է 1914թ: Եկեղեցական խորհուրդը որոշում է, որ եկեղեցու օծումը պետք է կատարվի 1915թ. սեպտեմբեր 8-ին` ձեռամբ Տ. Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանի, ով այդ ժամանակ բուլղարահայերի հոգևոր առաջնորդն էր:

Եկեղեցին այսօր գտնվում է բարվոք վիճակում և զարդարում է Ռումինիայի մայրաքաղաքի սիրտը: Եկեղեցին կառուցվել է Strada Armenasca (թարգմ.` Հայկական փողոց) և Strada Carol I (թaրգմ.` Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում: Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում և իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը և Ռումինիայի Հայոց Միությունը: 2015 թ. Ռումինիայի Հայոց թեմը մեծ շուքով նշելու է եկեղեցու 100-ամյակը:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search