Նորվեգիան մերժել է Ադրբեջանի սպառազինություն ձեռք բերելու հայտը:
Նորվեգիան չի ցանկացել Ադրբեջանին սպառազինել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Նորվեգիայի ԱԳՆ կայքում հրապարակված «2016 թվականին Նորվեգիայից պաշտպանական արտադրանքի արտահանում» զեկույցում:
Նորվեգիայի ԱԳ նախարարության տեղեկացմամբ՝ մերժվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Կոլումբիայի, Ջիբութիի, Եգիպտոսի, Ֆիլիպինների, Իրանի, Իսրայելի, Կաբո Վերդեի, Ղազախստանի, Կիպրոսի, Մակաոյի, Մակեդոնիայի, Մարոկկոյի, Մոլդովայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թայվանի, Թունիսի, Ուկրաինայի, Ուրուգվայի եւ Վիետնամի հայտերը:
Չի հաղորդվում, թե Ադրբեջանը հատկապես ինչ սպառազինություն է ցանկացել ձեռք բերել: Նշենք, որ Նովեգիան արտադրում է տարբեր տեսակի հրթիռներ, նռնակներ, փամփուշտներ, կառավարման համակարգեր, լազերային հեռաչափեր, ծովային նավերի սարքավորումներ, հեռակառավարմամբ մարտական մոդուլներ: