Artsakhpress

Սփյուռք

Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը

Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը:

Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը

Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ է նկատվում:  «Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստան-Իսրայել հարաբերություններում էական արդյունքներ չեն նկատվել: Այժմ տեսնում ենք որոշակի տեղաշարժ, և հույս ունենք, որ այս քայլերը մեկնարկային հարթակ կլինեն երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց Հակոբ Սևանը: 

Նա նկատեց, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության ոլորտում: Մասնավորապես, կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել գյուղատնտեսության, առողջապահության ոլորտները: «Այսօր երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը շատ ցածր է: Իսրայելի շուկաներում հազվադեպ կարող ենք գտնել հայկական ապրանքներ, այն էլ որոշ տեղերում միայն գինի: Այնինչ, կարելի էր այդ բացը լրացնել:

Հայ համայնքը կողմնակից է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձր լինի»,-ասաց Հակոբ Սևանը: Տնտեսական հարաբերություններում լավատեսական շեշտադրումներին զուգահեռ, Հակոբ Սևանն իր մտահոգությունը հայտնեց քաղաքական դաշտում առկա իրավիճակի մասին: Նրա կարծիքով, այս հարթակում դեռ երկու երկրների հարաբերությունները կմնան նույնը: Էական փոփոխություն չի լինի: «Գիտենք, որ Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին, որը հակահայ քաղաքականություն է վարում: Մյուս կողմից էլ ունենք Հայոց ցեղասպանության չճանաչումը:

Չի բացառվում, որ Հայաստանի հետ հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը լինեն Թուրքիայի հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունենալու համատեքստում: Գաղտնիք չէ, որ այսօր Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները նախկինի նման չեն»,-կարծիք հայտնեց Հակոբ Սևանը: Ամեն դեպքում նա կարևոր համարեց վերջին շրջանի այցելությունները՝ հույս հայտնելով, որ տեսանելի ապագայում կտան իրենց արդյունքները:  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով նոյեմբերի 6-7-ը պաշտոնական այց է կատարել Իսրայել։ Այցի ընթացքում նախատեսված էին Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նախատեսված էր Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Օրեր առաջ էլ Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից պարգեւատրվել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, Ազնավուրին ընդունել է Իսրայելի նախագահը: Ազնավուրներն այս պարգևին արժանանում են մարդասիրական մոտեցման համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search