Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ պետդեպը մտահոգիչ է անվանել Թուրքիայում իր աշխատակիցների ձերբակալությունները

Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից ստացել է բարձր մակարդակի երաշխիքներ այն մասին, որ այդ երկրում գործող ԱՄՆ առաքելությունների ոչ մի աշխատակից պարտականություններն իրականացնելիս չի ձերբակալվի կամ կալանավորվի:

ԱՄՆ պետդեպը մտահոգիչ է անվանել Թուրքիայում իր աշխատակիցների ձերբակալությունները

ԱՄՆ պետդեպը մտահոգիչ է անվանել Թուրքիայում իր աշխատակիցների ձերբակալությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի իշխանությունները երաշխավորել են, որ կտեղեկացնեն ԱՄՆ կառավարությանը, եթե մտադրություն ունենան ապագայում տեղի մեր աշխատակիցների շրջանում ձերբակալություն կամ կալանավորում իրականացնել»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգներից հայտնել են, որ հաշվի առնելով այս նախնական երաշխիքները՝ պետդեպարտամենտը կարծում է, որ անվտանգության իրադրությունը բարելավվել է այն աստիճան, որ հնարավոր է դարձել Թուրքիայում վիզային ծառայությունների վերականգնումը:

«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգություններ ունենալ Թուրքիայում մեր առաքելության ձերբակալված աշխատակիցների դեմ հարուցված գործերի առնչությամբ: Մենք մտահոգված ենք նաև այն քրգործերով, որոնք կան Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ձերբակալված մեր աշխատակիցների նկատմամբ: ԱՄՆ պաշտոնատար անձինք շարունակելու են համագործակցել թուրք գործընկերների հետ այս հարցերին գոհացնող լուծումներ գտնելու համար»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search