Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ:
Հայաստան - Բելառուս. Բուքմեյքերների կարծիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: William Hill բուքմեյքերական գրասենյակը Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակը գնահատում է 2.30 գործակցով, իսկ Բելառուսի հավաքականինը՝ 3.30: Ոչ ոքիի գործակիցը 3.10 է:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին: Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը նույն վայրում ընկերական խաղ կանցկացնի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ: