Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին կանցկացնի այս տարվա վերջին հանդիպումը՝ ընկերական խաղում ընդունելով Կիպրոսի թիմին:
Հայաստան - Կիպրոս. Բուքմեյքերների կարծիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Bet365 բուքմեյքերական գրասենյակն Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակը գնահատում է 2.10 գործակցով, իսկ Կիպրոսի հավաքականինը՝ 3.50: Ոչ ոքիի գործակիցը 3.29 է:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին: Նոյեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ էր անցկացրել նաեւ Բելառուսի թիմի հետ եւ հաղթել 4:1 հաշվով: