Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 10-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում կընդունի ռուսներին:
Հայաստան - Ռուսաստան (Մ-21). Բուքմեյքերների կարծիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Ռուսաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատում է 1.33 գործակցով: Հայկական թիմի հաղթանակի գործակիցը 7.50 է, իսկ ոչ ոքին՝ 4.75:
Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 15։00-ին։ Մոսկվայում կայացած առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի: Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները 7-ական միավորով բաժանում են 7-րդ խմբի 2-3-րդ տեղերը: Հայկական թիմն անցկացրել է 5 խաղ, իսկ ռուսները՝ 4: Խմբի առաջատարն է Սերբիայի հավաքականը, որը 3 խաղում տարել է 3 հաղթանակ եւ ունի 9 միավոր: