Երեք կատալոնացիներից երկուսը համարում է, որ Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալն անհնար է հարաբերականորեն մոտ ապագայում։
Երեք կատալոնացիներից երկուսը չի հավատում մոտ ապագայում տարածաշրջանի անկախությանը. հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում նոյեմբերի 12-ին El Pais թերթի ներկայացրած տվյալները։ Պարբերականի տվյալներով, Կատալոնիայում ապրող հարցվածների 66 տոկոսը չի կարծում, որ ինքնավար մարզն անկախություն ձեռք կբերի մոտ ժամանակներս։ Ինչ վերաբերում է ամբողջ Իսպանիային, ապա թագավորության հպատակների 80 տոկոսը չեն հավատում երկրի կազմից տարածաշրջանի դուրս գալուն։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, բացի այդ, հարցվածների 76 տոկոսը կարծիք է արտահայտել, որ Կատալոնիայում դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու Մադրիդի որոշումը խելամիտ է։ Ինքնավարությունում այդ միջոցը հավանության է արժանացրել հարցվածների 69 տոկոսը։ Իսպանացիների 54 տոկոսը համարում է, որ երկրի կառավարությունը պատշաճ է արձաքանքում կատալոնական ճգնաժամի շուրջ իրավիճակին։ Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է Իսխանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե, որ ճնշող մեծամասնությունը կողմ է եղել անկախությանը։ Հոկտեմբերի 27-ի Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է հանրապետության անկախության հռչակման հռչակելու մասին բանաձևը, որ անվավեր է ճանաչվել Իսպանիայի սահմանադրական դատարանի կողմից։ Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) բավարարել է թագավորության սահմանադրության՝ Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակող 155-րդ հոդվածը գործադրելու վերաբերյալ Մադրիդի խնդրանքը։ Դրանից հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ որոշվել է պաշտոնաթող անել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին և նրա կառավարության անդամներին։ Բացի այդ, Ռախոյը ցրել է Կատալոնիայի խորհրդարանը և ընտրություններ նշանակել դեկտեմբերի 21-ին։