Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում կկայանա ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ուկրաինայում կցուցադրեն Հովհաննես Այվազովսկու՝ Հայաստանին նվիրված քիչ հայտնի ստեղծագործությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Analiticaua–ն։
Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը հայտնել է, որ բացումը կկայանա նոյեմբերի 15-ին՝ ժամը 11։00–ին Օլժիչի անվան գրադարանում։
Այցելուների ուշադրությանը կներկայացվեն հանճարի ստեղծագործունեության քիչ հայտնի կողմերը։ Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքն ու Ուկրաինայի հայերի միության պաշտմամշակութային կոմիտեն, կներկայացնեն մեծն նկարչի քիչ հայտնի կտավները՝ նվիրված Ուկրաինային եւ Հայաստանին, ինչպես նաեւ կրոնական բնույթի աշխատանքներ, սրբապատկերներ, փոխանցում է News.am-ը:
Ներկայացված կլինեն նաեւ նյութերի պատճենները, որոնցում պատկերված են նկարչի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա կյանքի առանձին էջեր։ Ցուցահանդեսը կկայանա մինչեւ նոյեմբերի 30-ը։