Առնվազն 11 մարդ, այդ թվում՝ յոթ սովորողներ են տուժել Պակիստանի Փեշավար քաղաքում գյուղատնտեսական համալսարանի մասնաշինքի վրա կատարված հարձակման հետեւանքով:
Պակիստանում հարձակվել են համալսարանի վրա, կան բազմաթիվ տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, դեկտեմբերի 1-ին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը: Ինչպես ավելի վաղ հայտնի Է դարձել, դիմակավոր հարձակվողները մտել են բուհի տարածք եւ կրակ բացել սովողների վրա: Հեռուստաալիքը նշել Է, որ փողոցից փոխհրաձգության եւ առանձին պայթյուների ձայներ Էին լսվում: Նաեւ, Dawn թերթի տեղեկությունների համաձայն, չարագործներին հաջողվել Է ներխուժել ուսանողական հանրակացարան, սակայն անհայտ Է մնում, թե այդ պահին քանի ուսանող Էր գտնվում ներսում: Պատահածից քիչ անց միջադեպի վայր են ժամանել ոստիկանության եւ բանակի ջոկատները: Հարձակվողների վնասազերծման գործողություն Է ընթանում: Ըստ որոշ տվյալների՝ ուժայիններին հաջողվել Է ոչնչացնել նրանցից մեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: