«ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ընդունված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ համատեղ հայտարարությունն անշուշտ քաղաքական մեծ նշանակություն ունի»,-նստաշրջանի ավարտից հետո հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյան. Վերահաստատվեց Մինսկի խմբի համանախագահության բացառիկ կարգավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարի խոսքով, հայտարարությունը վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառաիկ կարգավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից, հայտնում է panorama.am-ը:
Հիշեցնենք, որ հայտարարությունը ներկայացվել էր Հայաստանի նախաձեռնությամբ:
Անդրադառնալով Մինսկում ընդունված այլ փաստաթղթերի ընդունմանը, Վ. Սարգսյանը նշել է, որ դրանք հիմք են հետագա աշխատանքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: