Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բաբլոյանը Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում անց է կացրել երեխաների անվճար խորհրդատվություններ, կատարել վիրահատություններ:
«Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրոլոգիական բարդ վիրահատություններ են կատարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Բաբլոյանն ասելէ, որ իր այցի ընթացքում իրականացվել են 6 բարդ վիրահատություն և 40 խորհրդատվություն, այդ թվում առաջին անգամ կատարվել է միզապարկ-միզածորանային երկկողմանի ռեֆլյուքս վիրահատություն:
«Բոլոր վիրահատութ-յունները կատարվել են տեղի բժիշկների մասնակցությամբ,-նշել է Ս. Բաբլոյանը և ավելացրել,-այցը նպատակ ուներ «Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրո-լոգիական ծառայության մասնագետների հետ կազմակերպել նաև մասնագիտական փորձի փոխանակում, և որ այն հետայսու ևս կրելու է շարունակական բնույթ»: