Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում հուլիսի 15-ին ժամը 10:00-ից անվճար կիրականացվի հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Երևանից ժամանած բժիշկները հուլիսի 15-ին Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների խորհրդատվություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, գերատեսչության հատուկ հրավերով Ստեփանակերտ կժամանեն Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոնների մի խումբ առաջատար մասնագետներ. մանկական վիրաբույժ, նյարդաբան և գաստրոէնտերոլոգ: Իսկ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվի սոնոգրաֆիկ հետազոտություններ և լապորոսկոպիկ վիրահատություններ:
Աղբյուր հաղորդմամբ` լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» մանկական բուժմիավորում կամ զանգահարել /047/94-34-91 և «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» կամ զանգահարել /047/94-38-86 հեռախոսահամարներով: