Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են:
Նավթի համաշխարհային գներն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ը:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,25%-ով՝ կազմելով 57,18 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն էլ աճել են 0,09%-ով՝ հասնելով բարելի համար 63,37 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: