Ինչպես հայտնի է, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մասնակցում է Իսպանիայում ընթացող «Sunway Sitges» միջազգային փառատոնին, որի շրջանակներում կայացել են նաև 4-րդ և 5-րդ տուրերը։
Հրանտ Մելքումյանը գլխավորում է Sunway Sitges միջազգային մրցաշարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Chess.am»-ը:
Հրանտը ունեցել է մեկ հաղթանակ և մեկ ոչ ոքի։ Արդյունքում նա 5 հնարավորից այս պահին վաստակել է 4․5 միավոր և կիսում է 1-5-րդ տեղերը։
Լրացուցիչ ցուցանիշներով նա առաջին տեղում է։ Այսօր «Sunway Sitges»-ում տեղի է ունենալու 6-րդ տուրը: