Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Հայտնի է Ադրբեջանի նախագահական ընտրությունների անցկացման օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը:
1in.am-ի փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնում է, որ ընտրությունների անցկացման օրը հայտարարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը պետք է հրապարակվի ոչ ավելի ուշ, քան երկու օրվա ընթացքում:
Նշվում է, որ մինչև Ադրբեջանի նախագահի ընտրությունների օրվա պաշտոնական հայտարարությունը 2018 թվականի հոկտեմբերի 17-ը պայմանականորեն համարվում է ոչ աշխատանքային օր: