Ուկրաինան եւ Թուրքիան տեսանելի ապագայում չեն դառնա Եվրամիության անդամներ:
ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Ուկրաինային ու Թուրքիային չի տեսնում Եվրամիության կազմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Funke մեդիախմբի կողմից դեկտեմբերի 26-ին հրապարակված հարցազրույցում:
«Ես առաջիկա տարիներին ոչ Թուրքիային, ոչ Էլ Ուկրաինային չեմ կարող պատկերացնել որպես ԵՄ-ի անդամներ»,- ասել Է նա: Դրա հետ մեկտեղ նախարարը հանդես Է եկել այդ երկրների հետ «ավելի սերտ համագործակցության այլընտրական ձեւեր» գտնելու օգտին: Նրա կարծիքով՝ նման հարաբերությունների օրինակ կարող Է դառնալ այն գործարքը, որին Բրյուսելը փորձում Է հասնել Լոնդոնի հետ:
«Եթե մենք կարողանանք խելամիտ համաձայնության հասնել, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետո, դա կարող Է օրինակ դառնալ այլ երկրների համար, Ուկրաինայի կամ Թուրքիայի համար»,- պարզաբանել Է Գաբրիելը: Խոսելով Թուրքիայի հետ համագործակցության զարգացման մասին, նա չի բացառել, որ արդյունքում կարելի Է գալ «մաքսային միության ավելի սերտ ձեւի»: «Բայց դա անհնարին Է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Թուրքիայի իրադրությունը»,- ընդգծել Է Գերմանիայի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: